Թուրքիան և Ուկրաինան դիտարկում են Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը. banak info

Sev covi vahan

Այս պահին Թուրքիայի և Ուկրաինայի միջև քննարկվում են հարմար պայմանների դեպքում Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության հարցը։ Կողմերի միջև տարբեր ծրագրեր են քննարկվում։

Այս մասին ուկրաինական մեդիային հայտնել է Կիևում Թուրքիայի դեսպան Յաղմու Գյուլդերեն, փոխանցում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսին թուրքական Bayraktar ԱԹՍ֊ներն արտադրող «Բայքար» և ուկրաինական պետական Ուկրսպեցէքսպորտ ընկերությունների միջև ստորագրվել էր «Black Sea shield» անունով համատեղ ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր։

«Black Sea shield»-ն առաջինը նախատեսում էր թուրքական նույն ընկերության «Աքընջը» հարվածային ԱԹՍ֊ի շարժիչի արտադրությունը։ Ընկերության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչն այդ ԱԹՍ-ի վրա փորձարկվեց 2019թ. նոյեմբերին։ Կարելի է ենթադրել, որ Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրության դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։

Հավելենք, որ Ուկրաինան նաև թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնորդներից է։ ԱԹՍ-ների գնման հնարավոր պայմանագրի մասին տեղեկություններ տարածվեցին 2018թ․ նոյեմբերին։ Նշվում էր, որ Ուկրաինան 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական «Բայքար» ընկերության հետ։

Պայմանագրի մասին արդեն 2019թ. հունվարի հայտարարեց Ուկրաինայի նախագահը։ Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ մեկ տարվա ընթացքում պետք է Ուկրաինա մատակարարվեր 6 միավոր ԱԹՍ, երեք կառավարման կայան և կից սարքավորումներ։ 2019թ. մարտին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ ուկրաինական կողմը ստացել է թուրքական ԱԹՍ-ները։

«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․ 

  • Գործողության շառավիղը՝ 150 կմ,
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
  • Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
  • Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Երկարությունը 6,5 մ,
  • Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…