Սիրեկանը ամուսնուն ու զոքանչին վնասվածքներ է պատճառել.

Gegharqunikum sirakany

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի սպասարկվող տարածքներից մեկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկ Ա-ն և հայտնել, որ կինը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Ա-ն, 1 շաբաթից ավելի է, հեռացել է տանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը՝ Մարիամ Ա-ին, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ-ի հետ։ Վերջիններս գտնվել են Գևորգ Գ-ին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։ Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկ Ա-ն իր զոքանչի՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գայանե Ժ-ի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի արդյունքում փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…