Տիգրան Ավինյանը 1 մլն դրամ փոխհատուցումը, ուղղել է ԵՊՀ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը

Poxhatucum

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…