ASWA hավելվածի միջոցով ԱՊՊԱ hատուցվող առավելագույն չափը կրկնապատկվի

ASWA

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից բարձրացվում է Երեւան քաղաքում ASWA բջջային հավելվածի միջոցով՝ համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։

Մասնավորապես, ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 դրամից բարձրացվում է մինչեւ 200 000 դրամ Երեւան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։

 Ներդրվում է ավտոպատահարների գրանցման ASWA հավելվածը

«Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով եւ հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ASWA բջջային հավելվածը կարելի է անվճար ներբեռնել iOS 8 եւ ավելի նոր կամ Android 4.1 եւ ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների միջոցով՝ App Store եւ Google Play Store հարթակներից։

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին եւ ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…