Ռեստորանների հայկական միության ղեկավարը գոհ է վարչապետի հետ հանդիպումից

Restoranner

Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանն անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպմանը՝ գոհունակություն հայտնելով ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

«Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողություն է պսակվել։

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ Կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Օժանդակության նպատակն է սատարել ռեստորանային բիզնեսին առկա ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու, ի մասնավորի՝ աշխատատեղերը պահպանելու համար ոլորտի ձեռնարկություններին հատկացնել դրամաշնորհ աշխատավարձի ֆոնդը համաֆինանսավորելու տարբերակով։

Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ պետություն — մասնավոր հատված համագործակցության այս կարևոր ձևաչափը հաստատելու առումով և լիահույս է, որ այն շարունակական բնույթ կունենա։

Ռեստորանների հայկական միությունը այսուհետ ևս նպատակաուղղված և թիրախային գործունեություն է իրականացնելու հանրային սննդի ոլորտի խնդիրները լուծելու և բնագավառի կայուն զարգացումն ապահովելու նպատակով»,- տեղեկացրել է միության ղեկավարը։

https://www.facebook.com/VaheGevorg74/posts/3308109115913389

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…