Նախարարությունը հրապարակել է 2-8-րդ դասարանների դասացուցակը

Dasacucak

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։
Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում http://e-school.am/lessons։

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին

Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ինՎեցերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան
Քիմիա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

Ութերորդ դասարան
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։

Իրավաբան.net

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…