Հունաստանի քաղաքացին փորձել է Հայաստան տեղափոխել հայ ամուսնու ոսկորները

huyn kiny

Մյունխենի օդանավակայանի աշխատակիցները ուղևորներից մեկի ուղեբեռում գտել են հանգուցյալ ամուսնու ոսկորները: Հունաստանի քաղաքացին փորձել է աճյունը տեղափոխել Հայաստան:

Ուղևորի ուղեբեռը զննելիս անվտանգության ծառայությունը փայտե տուփի մեջ գտել է մարդկային ոսկորներ: Ուղեբեռի սեփականատեր 74-ամյա կնոջն անմիջապես ուղարկել են հարցաքննության, հրավիրել են բժիշկների, դատախազին և սահմանային հսկողության աշխատակցին:

Նրանք պարզել են, որ հանգուցյալը ծնունդով Հայաստանից է եղել: Երկար ժամանակ զույգը դստեր հետ բնակվել է Հունաստանում: Կնոջ ամուսինը մահացել է 2008-ին և թաղվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Բայց ավելի ուշ հույն կինը որոշել է տեղափոխել ամուսնու աճյունը հայրենիք:

Կարճ հետաքննությունից հետո պարզվել է, որ կինը չի խախտել օրենքը, և նրան թույլ են տվել շարունակել թռիչքը: Հանգուցյալի ոսկորները վերադարձվել են տուփի մեջ և տեղավորել ուղեբեռում, հաղորդել է Bild-ը:

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…