Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան

karantin

Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ առաջնահերթ ուշադրությունը դարձվել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն ունենք մշակված մոդելներ, թե ինչպես ենք համաճարակային իրավիճակից կախված բացելու հանրակրթական օջախները, ինչպես նաև բուհերը: Այսօր տեղի է ունեցել առաջին քննարկումը, մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնենք։ Նման ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար: Այս մասին քիչ առաջ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել: Չնայած դրան էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների մասով:

Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու հարցերը, հանրային միջոցառման հարցերը:

Այս բոլոր հարցերի փաթեթը, կախված համաճարակային վիճակից, թույլ կտան վերանայել այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են արտակարգ դրության ռեժիմով սահմանված կառավարության որոշման նախագծում:

Այդ նախագծով օգոստոսօի 15-ին հնարավորություն կունենանք բարելավել որոշ ուղղություններով սահմանափակումները: Երևի սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխությունների իրականացման հարցը:

 

Եթե պահպանենք կանոնները և համաճարակային իրավիճակը շարունակի դրական տենդենցը, կշարունակենք ավելի ու ավելի վերադառնալ բնականոն կյանքին»:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…