Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի

15 miliard dolar

Չինաստանը 15 տարվա ընթացքում Հայաստանում «Խելացի քաղաք» կառուցելու համար 10-15 մլրդ դոլար կներդնի: Համապատասխան համաձայնագիրը օգոստոսի 6-ին կնքվել է մի կողմից՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի եւ  մյուս կողմից՝ Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման եւ վերակառուցման գործակալության միջեւ:

«Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը կառավարվում են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը:

Մոտ 15 հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով, ինչպես նաեւ նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտով, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, տուրիզմի, բանկային համակարգի ձեւավորմամբ:

Քաղաքի նախագծման աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:

Ծրագիրն իրականացվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծի շրջանակում:  

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…