Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ գիշերը քաղաքապետարանի վրա են հարձակվել և կոտրել պատուհանները

hardzakum

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, հերթակամ ահազանգն է ստացվում այս անգամ քաղաքապետարանում ծառայություն կատարող ոստիկանից, ով հայտնում է, որ մի քաղաքացի ոչ ադեկվատ վիճակում կոտրում է քաղաքպետարանի պատուհանները։ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի քաղաքապետարանի մոտից գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության կենտրոնակամն բաժին են բերման ենթարկում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Կ-ին։ Փաստի առթւվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն, վնասի չափը պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…