Ախալքալաքի փողոցները վերահսկում են ոստիկանները և հատուկ նշանակության ստորաբաժանումները

Akhlqalaq

Ախալքալաքի փողոցները վերահսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հայտնում է akhaltskha.net-ը:

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսկիկ Ամիրանաշվիլու խոսքերով՝ իրավիճակը վերահսկելի է։

«Սա քրեական գործ է: Եղել է սպանության փաստ: Դրանից հետո սպանվածի հարազատները այրել են մի քանի տներ: Այս պահի դրությամբ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակը»,- ասել է Բեսիկ Ամիրանաշվիլին:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածներով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…