Հրդեհ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում

hrdeh

Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։

Հրդեհի բարդության  «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։

Անվտանգությունից ելնելով իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին և մարվել՝ 23։21։ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի հետնամասում՝ մոտ 250 քմ տարածքում, այրվել է 9 խմ կուտակած աղբ, 1-ին և 2-րդ հարկերի 4 պատուհանների շրջանակաները և ջերմահարվել՝ 3-րդ հարկի պատուհանի շրջանակը։

Հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով հրդեհի օջախին մոտ գտնվող հիվանդասենյակից 5 հիվանդ տարհանվել են այլ հիվանդասենյակ։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…