Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել.Արմավիրի մարզպետարան

Marzpetaran

Աշխատանքային օրը սկսենք  լավ լուրով

‼️ ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել:

📌 Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով:

💰 Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և 42 մլն 999.05 հազ. դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է:

📍 Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.

 21 ծրագրով կիրականացվի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում` 1 մլրդ 554 մլն 131,41 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,

 5 ծրագրով` խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցում` 258 մլն 403,96 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,

 3 ծրագրով` ոռոգման համակարգի կառուցում` 71 մլն 180,43 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 1 ծրագրով` փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 26 մլն 942.80 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 5 ծրագրով` վերականգնող էներգետիկա. արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 82 մլն 035,32 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 11 ծրագրով` բնակավայրի գազաֆիկացում` 225 մլն 489,94 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 9 ծրագրով` մանկապարտեզի կառուցում` 809 մլն 966,17 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 10 ծրագրով` հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 3 ծրագրով` բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում` 53 մլն 900,30 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 4 ծրագրով` այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում` 67 մլն 731,33 հազ. դրամ ծրագրային արժեքով,

 5 ծրագրով` մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում` 62 մլն 605,00 հազ. դրամ ծրագրային արժեքով:

🔴 Համեմատության մեջ նշենք, որ 2019 թվականին Արմավիրի մարզում հավանության է արժանացել 36 սուբվենցիոն ծրագիր` 30 համայնքում: Այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 1 մլրդ 332 մլն 816,30 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին 2,5 անգամ ավելացել է սուբվենցիոն ծրագրերի թիվը, 2,0 անգամ` ծրագրային հայտ ներկայացրած համայնքների թիվը և 3,1 անգամ` ծրագրերի բյուջեն:

Արմավիրի մարզպետարան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…