Կրակոց՝ Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Բիձու գյոլում». ոստիկանները տաք հետքերով բերման են ենթարկել 10 անձանց, հայտնաբերվել են ատրճանակ ու դանակներ

Bidzu

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ—ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Տիգրան Գալստյանի 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…