Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքեր

Anpatjeli goghutyunner

Աշխատանքային քննարկում՝ Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու և կանխելու վերաբերյալ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված քրեական գործերի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների և առևտրի կենտրոններ կատարված այցելությունների արդյունքում պարզվել է, որ, որպես կանոն, հանցագործները բռնվել են հանցագործության առարկաներին փակցված ահազանգման սարքերի միանալու դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն ահազանգի կապակցությամբ մոտեցել են հանցագործին, և դեպքն արձանագրվել է կահավորված տեսահսկող սարքերի օգնությամբ, և ընդամենը 7 դեպքում է, որ անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակություն կատարելու պահը և բռնել հանցագործին:

Երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9 %-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հափշտակություն կատարած 359 անձանցից 71-ը մարզերի, իսկ 288-ը՝ Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանության համապատասխան ստորաբաժանումերի կողմից սպասարկվող վարչական միավորների բնակիչներ են:

Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 15.500.000 դրամը:

Վնասի վերականգնման նպատակով մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ այդպիսիք չլինելու պատճառով:

Հանդիպման ընթացքում որոշվեց, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր են անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում՝ այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները, առկա խնդիրները կարգավորելու նպատակով, իրենց առաջարկները Կոմիտե կներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարք տնտեսվարող և անվտանգությունն ապահովող ընկերությունների ներկայացուցիչներ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հասցեագրված դիմումով խնդրել էին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընկերություններից հափշտակություն կատարած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական ներգործության միջոցներ կիրառելու համար: Քննչական կոմիտե նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1970292546450818&id=523772197769534&__xts__%5B0%5D=68.ARCrg9PeP17ZN4BKxhCRUwalOQ21kbX0COyzKM9UIgIXyujLMuvRDvRgoj6ZRIVGzlrhjqw5HSFTbCbO0aljlmY-juAP_-iz-XGxje37pvybDrTWh4EcFMOnftDUJOBqAdg0l2JsuJF4nlXNLSg6-vIyxzv6wQrp65NsUPjPQLvIas0RfGeM0dM2sUNSOySjoReCTzUSNGh8p2yHrjsYoJjEMNhZWF1h1JIZ3ZQVTNeDS7jQGTi7ZIWySvqjwDjmrKR7uDyADT1odr9ocfW0j51OQRoWlIc6rDkj_9rxk2CBRxw6oVSBSY8eU4uybnPC5cU0p0Y3cyN0ANFORvGQc6CyCQ&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…