Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մեկնարկել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները

tner

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մեկնարկել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիզարյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Ախուրյանի Բասեն բնակավայր, որտեղ այսօր սկսվել են բնակելի տների հիմքերի փորման աշխատանքները։ Բասենում կառուցվելու է 5 բնակելի տուն։ Մարտիկյանների բազմանդամ ընտանիքը երկար սպասումից հետո շուտով անվտանգ ու բոլոր հարմարություններով սեփական տուն կունենա։

«Մեզ համար շատ ուրախալի է, որ բնակելի տների կառուցման այս ծրագրում մասնակցություն ունեն հենց իրենք բնակարանատերերը, նրանք կարող են հետևել աշխատանքներին, մասնակցել դրանց, ինչը կբացառի շատ խնդիրներ ինչպես որակի, այնպես էլ ժամկետների հետ կապված։ Այս ծրագիրը հնարավորություն է մեր գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների համար մնալ իրենց հարազատ միջավայրում, կառուցել իրենց տունը պետության աջակցությամբ, չկտրվել ծննդավայրից։ Իսկ Շիրակի մարզպետարանն ամեն ինչ անելու է՝ լիազորությունների շրջանակներում, այս ծրագրի իրականացման ընթացքում թերությունները բացառելու ուղղությամբ,-լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Ընդհանուր առմամբ մարզի 8 գյուղական բնակավայրում կառուցվելու է 55 բնակելի տուն (Ջաջուռ-1, Մայիսյան-4, Շիրակ-3, Մարմաշեն-3, Բասեն-5, Սառնաղբյուր-8, Գուսանագյուղ-3, Ջրաձոր-28)։
«Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը արդեն սկսել է 21 բնակելի տների կառուցման իմքերի փորման և բարձր պատրաստվածություն (շուրջ 80%) ունեցող 4 ընտանիքի կիսակառույցների ավարտին հասցնելու շինարարական աշխատանքները:

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2667110033548198

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…