Թուրքիայում պաշտոնյան սպանել է մորն ու եղբորը

pashtonya

Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։ Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։

Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…