ՀՀ քաղաքացիների ելքն ապահովված է, և արտակարգ դրության երկարացումն էլի չի անդրադառնում այդ ելքի թույլտվության վրա

pak ssahmanner

Համավարակի օրերին աշխատանքային միգրանտներից շատերը երկրներում մուտքի ու ելքի սահմանափակումների պատճառով խնդրի առջև կանգնեցին: Միգրացիոն ծառայությունը և այլ պետական մարմիններ բազմաթիվ դիմում-բողոքներ են ստացել, օրինակ, Ռուսաստանի Դաշնություն մեկնող աշխատանքային միգրանտներից: 1lurer.am-ի հետ զրույցում Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ սահմանային սահմանափակումների հետ կապված՝ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա: Նա շեշտեց, որ Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմամբ պայմանավորված սահմանափակումները որևէ կերպ չեն ազդում Հայաստանի քաղաքացիների ելքի վրա:

«ՀՀ քաղաքացիների ելքն ապահովված է, և արտակարգ դրության երկարացումն էլի չի անդրադառնում այդ ելքի թույլտվության վրա: Այլ հարց է, որ ընդունող երկիրը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնությունը, խիստ սահմանափակումներ է կիրառում՝ պայմանավորված համաճարակով: ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի համար օտարերկրյա քաղաքացիներ են, և Դաշնությունը թույլ չի տալիս մուտքն իրենց երկիր»,- ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: 

Դավթյանը նշեց, որ կան որոշակի թիրախային խմբեր, որոնք կարող են մուտք գործել: Օրինակ՝ այն մարդիկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունում ունեն օրինական կացության իրավունք:

«Հայաստանի պես Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել իրենց քաղաքացիները և տվյալ մարդկանց՝ քաղաքացի չհանդիսացող  ընտանիքի անդամները, նույն կերպ նաև Հայաստան կարող են վերադառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, որոնք ՀՀ քաղաքացի չեն»,- ասաց Դավթյանը:

Նա ընդգծեց, որ աշխատանքային միգրանտները պետք է նկատի ունենան, որ սահմանափակումները հայկական կողմից չեն, և խոչընդոտներ ու խնդիրներ կան ընդունող երկրի կողմից:

1lurer.am-ի հետ զրույցում ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ ԶՊԳ տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,8%-ով: Առաջին կիսամյակի ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 4935 աշխատանք փնտրող, որից մոտ 3100-ն աշխատանք է գտել մարտ-հունիսի ընթացքում: Այս տարվա առաջին կիսամյակում հաշվառվել է առաջին անգամ աշխատանք փնտրող 2690 անձ, որից 1575-ը հաշվառվել է մարտ-հունիսի ընթացքում:

Արտագնա աշխատանքի մեկնողների զբաղվածությունը՝ հենց հայրենիքում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…