Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումներն Ամուլսարի հանքավայրի ծրագրում

Amulsar

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է ներդրումները Հայաստանի` 400 մլն դոլար արժողությամբ խնդրահարույց ոսկու հանքավայրի ծրագրում: Այս մասին ասվում է բանկի ներկայացրած զեկույցում, որը հրապարակվել է opendemocracy.net կայքում:

«Վերջին երկու տարում Lydian International ընկերության նախագիծը` կապված Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ, արգելափակված է եղել տեղի բնակիչների և բնապահպան ակտիվիստների կողմից, որոնք փակել են մուքտը դեպի հանքավայր 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո: ՎԶԵԲ-ի ներդրումային ծրագրի կասեցման մասին լուրը հաջորդել է վերջին շաբաթներին Ամուլսարում բողոքի ցույցերի վերսկսմանը»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Լոնդոնում գործող զարգացման բանկը 2009 թվականից ֆինանսավորել է Ամուլսարում իրականացված հետազոտական, հորատման և տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ու Lydian-ի կողմից նախաձեռնվող բնապահպանական և սոցիալական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումները: Բանկը հայտնվել է հասարակական քաղաքացիական խմբավորումների բողոքի կենտրոնում և քննադատության է ենթարկվել Lydian-ին աջակցելու համար:

«ՎԶԵԲ-ը պարտավոր է հանրությանը ներկայացնել պատշաճ բացատրություն նախագծի և ընթացիկ զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշման մասին: Ամուլսարում Lydian-ի անվտանգության ընկերության կողմից վերջերս տեղի ունեցած սադրանքը ընդամենը նշանն է այն վնասի, որ այդ ներդրումները շարունակելու են հասցնել ՎԶԵԲ-ի հեղինակությանը անգամ, երբ այն դադարի իր բաժնեմասն ունենալ Lydian International-ում»,- ասել է CEE Bankwatch Network կազմակերպության՝ ՎԶԵԲ-ի քաղաքականության գծով տնօրեն Ֆիդանկա Մաքգրատը:

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…