«Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» հոդվածի հեղինակին ուզում եմ ինքս հարցնել, թե ինչու՞ է վերջինս զբաղվում բացահայտ մանիպուլյացիայով. Ալինա Նիկողոսյան

lurer com

Lurer.com-ում հայտնված «Ո՞ւմ թելադրանքով է Արսեն Թորոսյանը բացահայտ ստում լրատվամիջոցներին» հոդվածի հեղինակին ուզում եմ ինքս հարցնել, թե ինչու՞ է վերջինս զբաղվում բացահայտ մանիպուլյացիայով։

Առողջապահության նախարարության պատասխանը ներառել է բացառապես գերատեսչությանը տրամադրված օգնության վերաբերյալ տեղեկատվություն և չի պարունակել հոդվածի մեջ մատնանշված մյուս կառույցներին արված աջակցությունը (առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, պաշտպանության նախարարությունը, ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշիվը)։

Ինչ վերաբերում է թվարկած հավաքածուներին, ապա ամեն հավաքածուն իր մեջ ներառում է 100 թեստ կամ ռեագենտ։ Պարզ հաշվարկով կարծում եմ տեսանելի է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից տրված տեղեկատվության հետ, ըստ էության, հակասություն չկա։

Անդրադառնալով բժիշկների խմբին, նշեմ, որ 5 հոգուց բաղկացած բժիշկների խումբը Հայաստան է ժամանել «Վիվա» բարեգործական ընկերության և մասնավոր հատվածի աջակցությամբ, ինչը պետական աջակցություն չի համարվում։

Ի վերջո, նույն հարցման պատասխանի մեջ տրամադրված է հետադարձ կապի համար հեռախոսահամար և լրացուցիչ հարցերի դեպքում լրագրողը կարող էր մատնանշածս պարզաբանումները ստանալ։

Առիթն օգտագործելով ևս մեկ ագամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, որոնք համավարակի պայմաններում իրենց անհատույց օգնությունն են տրամադրել մեր երկրին ու առողջապահական համակարգին։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2836714316430343

 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…