Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել. Եգիպտոս

Egiptos

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Եգիպտոսի լրատվամիջոցները: 

Ավերակների միջից արդեն հնարավոր է եղել դուրս բերել 18 մարդու: Զոհերի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ դեպքի վայրը շրջափակված է, երթևեկությունը՝ կանգնեցված: Փլուզված շինության հարակից տներից կատարվում է բնակիչների տարհանում:

Մայրաքաղաքի իշխանությունները ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Կահիրեի կենտրոնական թաղամասերի արտաքին տեսքի բարեկարգման ուղղությամբ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…