ՀՀ այցելող զբոսաշրջիկի համար ստեղծվել է COVID-19-ի թեստի պատասխանը 6 ժամում ստանալու հնարավորություն

arag

Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար ստեղծվել է կորոնավիրուսի թեստ հանձնելու և պատասխանը 6 ժամում ստանալու հնարավորություն: «Արմենպրես»-ին «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի հանրային կապերի խմբից տեղեկացրին, որ այս մասին համագործակցության հուշագիր է ստորագրվել ասոցիացիայի և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի միջև:

Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում, պատասխանը կուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին, ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով, նմուշառման և մյուս ծառայությունների համար նույնպես կգործեն զեղչեր, արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։ 

Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։ 

«Խելացի ու համակարգված աշխատանքի արդյունքում, վստահ եմ, Հայաստանը կհաղթի զբոսաշրջության համար աննախադեպ այս մարտահրավերում նույնպես։ Անկախ այն հանգամանքից, թե երբ կունենանք զբոսաշրջային առաջին հոսքերը, մենք ցանկանում ենք առավելագույնս պատրաստ լինել՝ որպեսզի ժամանակին տեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին և առավելագույն հարմարավետություն ապահովենք մասնավոր հատվածի B2B աշխատանքի համար»,- նշել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։ 

Լաբորատորիան COVID-19-ի հետազոտության արդյունքները տրամադրում է Հայաստանում ամենաարագը՝ 6 ժամում։ Պարետի ցուցումով իրականացված որակի արտաքին հսկողության արդյունքում լաբորատորիան գնահատվել է որպես 100%-ով պահանջներին համապատասխանող։ 

Արտակարգ դրության պայմանների մեղմացման այս փուլում ՀՀ ԱԴ պարետի որոշմամբ, Հայաստան ժամանողները պետք է 14-օրյա ինքնամեկուսացում անցնեն, որի ժամկետը կարող է կրճատվել թեստավորման և դրա բացասական պատասխանի արդյունքում։ 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…