Կիևում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների «ականապատման» մասին կեղծ հաղորդում տալու համար ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

dzerbakalvel e

Կիևում ձերբակալել են ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների «ականապատման» մասին կեղծ հաղորդում տալու համար կասկածվող ՀՀ քաղաքացու։ Այս մասին հայտնել է Կիևի դատախազության մամուլի քարտուղար Նադեժդա Մաքսիմեցը, գրում է pravda.com.ua-ն։

«Կիևի թիվ 3 տեղական դատախազությունը հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների շենքերի ականապատման մասին կեղծ ահազանգի փաստով Հայաստանի 46-ամյա քաղաքացի է կասկածվում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քննության տվյալներով՝ 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քաղաքացին սեփական բջջային հեռախոսից երկու հեռախոսազանգ է կատարել «102» գիծ և կեղծ հաղորդում տվել երկու դեսպանատների շենքերի «ականապատման» մասին։

Մաքսիմեցը նշել է, որ ձերբակալվածը 2018-ին ևս դատապարտվել է նման հանցագործության համար, սակայն այդ ժամանակ տղամարդը պայմանական ժամկետ է ստացել։

Այժմ որոշվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու՝ կալանքի տակ պահելու հարցը։ Կատարվածի համար տղամարդուն սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: 

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…