Մետաղաորսիչ սարքեր՝ Սերժ Սարգսյանի ասուլիսի վայրի մուտքի մոտ.

Metaghorsich sarqer

 Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսին ներկա են Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները։ Սերժ Սարգսյանն անդրադառնալու է 2016թ. Ապրիլյան պատերազմի մասին հարցերին։ Տարածքում անվտանգության աշխատակիցները խիստ հսկողություն են իրականացնում։ Մուտքի մոտ աչքի են ընկնում մետաղաորսիչ սարքերը։ Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը ումից է զգուշանում, երբ տարածքում միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներ են և իր կուսակիցները։

Նարեկ Կիրակոսյան

Factor tv

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…