Ըստ որոշ հաշվարկների շուրջ 600,000 հայ խուսափում է գազախցերից. հայ ժողովրդին փորձում էին ներկայացնել ՍԵՄԱԿԱՆ

Semakan hayer

Հայրենակի’ց.
Գիտեք ?որ անցած դարի 30-ական թվականներին թուրք որոշակի շրջանակներ Հիտլերի մերձավոր միջավայրում հայ ժողովրդին փորձում էին ներկայացնել ՍԵՄԱԿԱՆ ժողովուրդ և հասել էին շատ որոշակի հաջողության:Հայությունը ուր որ է ընդգրկվելու էր հրեաների ու գնչուների հետ միևնույն խմբի մեջ: Արդյունքը լինելու էր ոչնչացումը:
Եվրոպահայության ղեկավարությունը անզուգական մտավորական Արտաշես Աբեղյանի գլխավորությամբ դիմում է Բենիտո Մուսոլինիի օգնությանը ,խնդրանքով`կասեցնել Հիտլերի հնարավոր ճակատագրական որոշումը:Մուսոլինին ընդունում է դիմումը հոժարակամ և բացատրում գերմանացիներին խնդրի էությունը: Հիտլերը չի գնում ողբերգական քայլին: Ըստ որոշ հաշվարկների շուրջ 600,000 հայ խուսափում է գազախցերից,որոշ մասն էլ ստանում է գերմանական ՀԱՈՒԵՆԵՐ:
Հիմա հարց/-առանց հուզմունքի-/
անբարտավան փուչիկ հեղինակություններին, հայ սնամեջ քաղաքատգետ իբրև թե դեմոկրատներին և ,իհարկե ,երախտամոռ պրիմիտիվ հոմոսապիեներին:
Ֆաշիստ Մուսոլինին վատություն է արել հայությանը?
փրկվածները երախտապարտ են ?ոչ-դեմոկրատ Բենիտո Մուսոլինիին ?
Վերջինս պարտավոր էր “լավություն “անել հայերին?
Լ. Շ.

https://www.facebook.com/levon.shirinyan.5/posts/1187583551597458

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story