Ավտովթար Շիրակի մարզում․ Արթիկ քաղաքում բախվել են Mercedes-ն ու 06-ը․ կան վիրավորներ․

baxum

Երեկ, օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան — Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Քուչակ գյուղի բնակիչ 25-ամյա Ժորա Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ 27-ամյա Միսակ Մ-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Սիրվարդ Վ․-ն և 24-ամյա Մարիա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարը՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story