Վրաստանում միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից. 17 մարդ մահացել է

Patahar

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է ծանր: Տեղում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները, ինչպես նաև մահացածների նույնականացում է կատարվում:

Քննություն է նշանակված`  վթարի հանգամանքները պարզելու նպատակով: Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի   276 հոդվածով`  «Տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտումը»:

Շատիլի գյուղը Վրաստանի հյուսիս-արևելքում է` Խեվսուրեթի պատմական հատվածում, այստեղ բերող  ճանապարհը համարվում է ամենավտանգավորը երկրում: Ձմռանն այն անանցանելի է առատ տեղումների պատճառով:  Շատիլին հայտնի է միջնադարյան քարե աշտարակներով: Ամռանը քաղաք-ամրոց են այցելում հարյուրավոր զբոսաշրջիկներ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…