21-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ 6-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

sexual brnutyun

2020թ. օգոստոսի 21-ին Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ամռանը և 2020թ. օգոստոսին իրենց 21-ամյա հարևանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 6-ամյա որդու նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 21-ամյա բնակիչը 2019թ. ամռանը իրենց տան հարևանությամբ գտնվող խոտի դեզի մոտ և 2020թ. օգոստոսին՝ իրենց տան նկուղում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 6-ամյա երեխայի նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…