Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները

Danakaharutyun

Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները:

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 17-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով երկու անգամ խփել տուժողին:

Նախապատրաստվում են նյութեր:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…