Բելառուսը ուղղաթիռներ է օդ բարձրացրել՝ «Լիտվայի տարածքից հակապետական խորհրդանիշով» օդապարիկները «որսալու» նպատակով

Vorsalu

Բելառուսի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը «հակապետական խորհրդանիշով ութ օդապարիկ են որսացել», որոնք, ինչպես հաղորդվում է, արձակվել են Լիտվայի տարածքից, գրում է meduza.io կայքը՝ հղում տալով Բելառուսի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Պաշտպանական գերատեսչության հավաստմամբ՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, օդապարիկները փորձել են խախտել Բելառուսի օդային տարածքն Օշմյանսկի շրջանում, որը սահմանակցում է Լիտվային։

«ՄԻ-24 ուղղաթիռների անձնակազմի վճռորոշ գործողությունների շնորհիվ օդապարիկների թռիչքը կանխվել է առանց զենքի գործադրման»,-ասվում է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունը չի մանրամասնել, թե ինչ տեսակի «հակապետական խորհրդանիշի» մասին է խոսքը։ Բելառուսական «Чай з варэннем» թվիթերյան էջում լուսանկար է հրապարակվել, որից դատելով՝ օդապարիկների վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշն է եղել, որը բելառուսներն օգտագործում են նախագահի ընտրություններից հետո սկսված ցույցերի ընթացքում։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը կատարվածը «Լիտվայի Հանրապետության կողմից սադրանք» է որակել։ Նշվում է, որ զինվորականները «համապատասխան նյութերը» երկրի արտգործնախարարություն են ուղարկել՝ լիտվական կողմին այս առնչությամբ նոտա հղելու համար։ 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…