Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում ենք. Երևանի քաղաքապետարան

Aghbyur Serob

Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում ենք.

📌Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքը օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):

📌26.12.2019թ.-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:

📌Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է և վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:

❗️Քաղաքաշինական եւ այլ նորմերի համապատասխանությունը.

Կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել
☑️«ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,
☑️ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,
☑️ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,
☑️«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.:

Այս եզրակացույուններիհիման վրա հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:

🏬Ըստ համաձայնեցված նախագծի, նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի:
🌳Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…