Տարիներ շարունակ ՔԿՀ-ներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր. Բադասյան

xaxtum

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ԱԱԾ-ի բացահայտած՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքին, որի շրջանակներում բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:

Հ․Գ․ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, ունեզրկումներ, մարդու արժանապատվության ոտնահարումներ, ու այդ ամենի մեղավորը «քրեական ենթամշակույթ» երևույթն է, և թվում էր, որ բարեփոխումների փուլում բոլորը գիտակցել ու ընդունել էին այս հանգամանքը։ Բայց, ինչպես պարզվում է, առանձին շրջանակներ հակված են հավատալու հենց քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դրդմամբ տարածվող լուրերին, թե, իբր, բռնություն է գործադրվում դատապարտյալների նկատմամբ, և, առանց ճշտելու այդ տեղեկատվությունը, սկսում են խոսել մարդու իրավունքների խախտումների մասին։

Քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը այդ արատավոր երևույթի բոլոր դրսևորումների դեմ, իսկ օրենքով սահմանված լիազորությունների խոչընդոտների դեպքում գործելու է կոշտ՝ օրենքի շրջանակներում կիրառելով համաչափ միջամտություն»,- հայտնել է արդարադատության նախարար Բադասյանը։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3368348106549934

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…