ԻԻՀ 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

xoshor chapov

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, բնակվելով Էջմիածին քաղաքում, 2018թ. օգոստոս ամսին, Էջմիածին քաղաքի «Պետտնկարանի» տարածքում գտնվող  և 67-ամյա բնակչին  պատկանող այգու մոտ հանդիպել է նույն տարածքում որպես բանվոր աշխատող համաերկրացուն: Փոխադարձ լարված և թշնամական հարաբերություններից դրդված՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին կրակայրիչով դիտավորությամբ այրել է վերոնշյալ  տարածքում առկա չորացած խոտը,  որի  հետևանքով այրվել են 67-ամյա բնակչի այգու 40 հատ ծառերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 2.710.00 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 40-ամյա համաերկրացուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ Էջմիածին քաղաքում իրեն պատկանող հողատարածքը մշակելու, 55.000 ԱՄՆ դոլարով  վարձակալության իրավունքով տամադրելու վերաբերյալ, 2019թ. փետրվար ամսին վերջինիցս առձեռն ստացել է նշված գումարը, որը հափշտակել և ծախսել է իր կարիքների համար:

ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, նույն քաղաքում փոխադարձ համաձայնության գալով 54-ամյա մեկ այլ ԻԻՀ քաղաքացու հետ, հետագայում եկամուտը հավասար բաշխելու պայմանով, պարտավորվել է պահել Էջմիածին քաղաքի «խոզաբուծական» կոչվող տարածքում գտնվող վերջինիս պատկանող 304 գլուխ ոչխարները: Օգտագործելով 54-ամյա տղամարդու Հայաստանից բացակայելու առիթը, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին իրեն վստահված ոչխարները վաճառել է և դրա դիմաց ստացել 22.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերջինիս պահանջով վերադարձրել է, իսկ մնացածը պարտավորվել հետագայում վերադարձնել:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին 2019թ. մարտի 3-ին՝ խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելով՝ առաջարկել է ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն ներդրում կատարել Էջմիածին քաղաքում իր կողմից մշակվող հողատարածքում: Առձեռն ստանալով 2000 ԱՄՆ դոլարը, խաբեությամբ հափշտակել է այն՝ 49-ամյա տղամարդուն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…