Դավիթ Տոնոյան. Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից դեռ չեն այցելել հայ սպային․ սա մեծ կասկածներ է առաջացնում․ «Ազատություն»

ardyoq diversia eghel e

 «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելեւ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,-ասել է Դավիթ Տոնոյանը

 

azatutyun.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…