Լիբանանահայության վերականգնմանն ուղղված թելեթոնի ընթացքում մոտ 1.4 մլն դոլար է հանգանակվել

Teleton

Արևմտյան Ամերիկայի hամագաղութային [որհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, իրականացրել է թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ասբարեզը», նշելով, որ «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացված թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 375 հազար 555 դոլար:

Լոս Անջելեսում անցկացված թելեթոնի բացման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսն իր երախտագիտական խոսքն է ուղղել ամերիահայությանը, Լիբանանի հայությանն օգնելու համազգային գործում դերակատարում ունեցող կազմակերպություններին:

Երեքուկես ժամ տևած թելեթոնի ընթացքում Արևմտյան Ամերիկայի շրջանի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանն ու միջոցառման մասնակից մյուս բանախոսները մանրամասնորեն ներկայացրել են լիբանանահայության ապրած տագնապի տարբեր երանգները:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 լիբանանահայ։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…