Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու նվիրումի համար արդար պայքարում հաղթանակի արտացոլումն է. Թաթոյան

Arcakhi masin

Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու նվիրումի համար արդար պայքարում հաղթանակի արտացոլումն է։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
«Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից են։ Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին։
 
Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։ Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով։
Այսօր էլ Մարդու իրավունքների գործող պաշտպանը՝ պարոն Բեգլարյանը, բոլորիս հիացնում է իր գործի նորանոր ձեռքբերումներով։ Ուրախալի է տեսնել այս վստահ զարգացումը»,- գրել է նա։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…