Ընդունված որոշմամբ նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել ինչպես աշակերտներին, այնպես էլ մանկավարժական ու վարչական անձնակազմին

avinyan

 Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվել է 646 787 500 դրամ լրացուցիչ գումար։Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Նախագծի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, որի հաշվարկով այս գումարի սահմաններում ՀՀ ուսումնական հաստատությունները պետք է ապահովվեն ախտահանման միջոցներով ու եռաշերտ բժշկական դիմակներով:

Ընդունված որոշմամբ նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել ինչպես աշակերտներին, այնպես էլ մանկավարժական ու վարչական անձնակազմին:

Մեկ ամսվա համար հատկացված գումարի հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 դրամ արժեքը։ Ձեռքերի ախտահանիչ միջոցները հաշվարկվել են 1 լիտրը 1120 դրամ արժեքով` 1 անձի հաշվով օրը 3 մլ, իսկ շենքերի ախտահանիչ միջոցները` քլորի 1 կգ-ի համար 3500 դրամ արժեքով` 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակով։

Մինչ նախագծի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ այն նախապես չի քննարկվել, իսկ պետբյուջեի պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է։ Նախարարն առաջարկեց նախագիծը հաստատել, բայց դրա ֆինանսական հատվածը քննարկել լրացուցիչ կարգով` մինչ որոշման վերջնական ստորագրումը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…