Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ

armen sargsyan

«Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ։ Որտե՞ղ է առողջ բանականությունը։ Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և տանում 105 տարի հետ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։ Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։ Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը»:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020):
Նախագահի մասնակցությամբ քննարկման մասին ավելին՝ https://bit.ly/3h3vCAr

https://www.facebook.com/Armpresident/videos/2644370229156039/?t=58

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…