Թուրքիան Հունաստանի սահման զրահատեխնիկա է ուղարկում. թուրքական ԶԼՄ-ներ

razmatexnika

Սեպտեմբերի 6-ին թուրքական մի շարք ԶԼՄ֊ներ գրել են, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգից մոտ 40 «տանկ» է տեղափոխում դեպի Հունաստանի հետ սահմանակից Էդիրնե նահանգ։ Պաշտոնական հայտարարություն այս մասին առայժմ չկա։

Թուրքական Ajans Haber լրատվական գործակալությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, ըստ իրենց՝ «տանկեր» տեղափոխող թուրքական ավտոշարասյունը։ Տեսանյութում, սակայն, իրականում ոչ թե տանկեր են, այլ թուրքական FNSS ընկերության արտադրած ACV-15 հետևակի մարտական մեքենաներ։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, առանց որևէ պաշտոնատար անձի հղման, գրում է, որ իրենց թղթակցի տեղեկություններով Հունաստանի սահման զինտեխնիկա չի ուղարկվում, սրանք պարզապես Թուրքիայի ցամաքային ուժերի երկրորդ բանակի հրամանատարության պլանային աշխատանքներն են։

Հիշեցնենք, որ թուրք֊հունական հարաբերությունները լարվել են Միջերկրական ծովում բնական պաշարների հետախուզման անհամաձայնության պատճառով։ Վիճելի տարածությունը Միջերկրական ծովի արևելյան շրջանն է՝ Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած ծովային տարածությունը։ Կողմերից յուրաքանչյուրը հայտարարում է, որ տարածքի վրա սեփականության իրավունքներ ունի։

Ծովի շուրջ կոնֆլիկտն ավելի է խորացել 2019թ․ վերջին, երբ Թուրքիան ու Լիբիայի արևմուտքում գործող «Ազգային համաձայնության կառավարությունը» պայմանագիր ստորագրեցին, ըստ որի երկու կողմերը Միջերկրական ծովի արևելքում ստեղծում էին բացառիկ տնտեսական գոտի և իրավունք ստանում ծովի բնական պաշարների արդյունահանման համար։

Այս պայմանագիրը ԵՄ֊ի, Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի կողմից չճանաչվեց, իսկ Հունաստանը հայտարարեց, որ այն նույնիսկ անհեթեթ է, քանի որ թուրք֊լիբիական նշված սահմանի միջև տեղակայված են հունական մի քանի կղզիներ։ Ի հակառակ թուրք֊լիբիական պայմանագրի, 2020թ․ օգոստոսին Հունաստանն ու Եգիպտոսն իրենց հերթին ևս պայմանագիր ստորագրեցին բացառիկ տնտեսական գոտու ձևավորման համար։

Կոնֆլիկտը մտավ լարված փուլ 2020թ․ օգոստոսի 10-ից, երբ Թուրքիան հինգ ռազմանավերի ուղեկցությամբ հունական Կաստելորիցո կղզու ափամերձ շրջան ուղարկեց իր երկրաբանական և սեյսմիկ հետախուզություն իրականացնող Օրուչ Ռեիս (Oruç Reis) նավը։

 

razm.info

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…