ՊՊԳՎ Հրազդանի և ոստիկանության Չարենցավանի բաժինների ծառայողները 11 փաթեթ մարիխուանա են հայտնաբերել

Marixuanna

 ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։ Ըստ տեղեկությունների՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվեց 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու առգրավեցին չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 11 փաթեթ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։ Կասկածվողի հայտնածով՝ դրանք իրենն են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…