Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում. Արայիկ Հարությունյան

Teghapoxvel en

Հարգելի ՛ հայրենակիցներ

Լիբանանահայ առաջին ընտանիքներն արդեն հաստատվում են Արցախում: Ինչպես և խոստացել էինք, ԱՀ Կառավարությունը նրանց հնարավորության սահմաններում օգնության ձեռք է մեկնում: Այդպիսի մի ընտանիքի՝ հայրենիքի արցախյան հատվածում հաստատվելու պատմությունն է ներկայացնում «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութը, որը սիրով տեղադրում եմ իմ ֆեյսբուքյան էջում:

Ամեն դեպքում՝ վերահաստատում եմ, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որպեսզի պահպանվի լիբանանահայ գաղութը, և այդ նպատակով մենք շարունակելու ենք նաև մեր համեստ աջակցությունը ցուցաբերել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու և կյանքի երբեմնի հունը վերագտնելու համար:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/351817956008961/?t=14

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…