Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով

Hanrain mijocarum

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի),
հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության
արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ
ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ
արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
14. Սույն գլխով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմինը:

 

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story