Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. նոր նշանակում՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում

Marutyan

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. նոր նշանակում՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է քաղաքացիների հետ տարվող աշխատանքն ու ընդգծել, որ բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ:

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/241427657223823/?t=10

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…