ԱԺ արտահերթ նիստը վերսկսվեց. քննարկվում են Սահմանադրության փոփոխության և ՍԴ-ին առնչվող նախագծերը.

SD popokhutyunner

Ազգային ժողովում վերսկսվեց արտահերթ նիստը: Քննարկվում են Սահմանադրական փոփոխության և ՍԴ-ին առնչվող օրենքների նախագծերը, որի հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանն է:

Նշենք, որ նոր արտահերթ նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել:

Ավելի վաղ՝ առավոտյան, մեկնարկից րոպեներ անց ավարտվել էր արտահերթ նիստը, որի օրակարգը հաստատվել էր նախօրեին: Պատճառը, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախաձեռնողի կողմից օրակարգում ընդգրկված նախագծերի հետկանչն էր։

Կեսօրին ԱԺ խորհուրդը որոշեց նոր արտահերթ նիստ անցկացնել ժամը 13:00-ից:

Հիշեցնենք, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։

ՍԴ-ին առնչվող օրինագծերով էլ առաջարկվում էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուց կամ ԱԺ-ում ընդունելուց առաջ Սահմանադրական դատարան ներկայացնելը պարտադիր չհամարել, ինչպես նաև հնարավորություն տալ Ազգային ժողովի նախագահին անձամբ հրապարակել խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները՝ առանց նախագահի ստորագրման։

ԱԺ նախագահն առավոտյան հավաստիացրեց, որ նախագծերի հետկանչի պատճառը «ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրներ» են։

https://www.facebook.com/parliament.am/videos/203487490771552/?__xts__%5B0%5D=68.ARBFjv24ZDq3q9CKdAeaD82ROf9MzMBUPQEqQwIyzsbCDVMXmDiPpQYgM8q4MFD49IChNTSAkoknnb0ue_wGzcPSoIJtSxNfg64cTgrEdmIa6wCo3QDNSWXV8EPz3XJpoaBHZk6D1HP9_L4CkWeK_XaLhGIXu3lqvym53-pP0qww2Tu7N-ByDokK1Y8I5A-5YCRo8uWO6OKBmr_rXEe0j7dwTvXic2CL8p8LpSuHZmOrZ1qd8MXYt5gCMZKt955nGT1TDR3Ilo__Y4yJJMy3mPITTHxEFZteDF-MSj8OmUTXwPR0yJXXP7313QobPt8uCU20za6VDwZ0K-a0uNga3LHF_g5rC23SCT8EeQ&__tn__=-R

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…