Գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինը Խնձորեսկում զրուցեց վարչապետի հետ

zrucel en

Խնձորեսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՀՀ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին։

Խնձորեսկում նրանց է մոտեցել հուլիսին Ադրբեջանի սահմանին հայտնված ու գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինն ու հետաքրքրվել ամուսնուց: Կնոջ խոսքով՝ Սարդարյանի վիճակի վերաբերյալ իրենք տեղեկություն չունեն:

«Չենք կարող ոչինչ ասել, ցավոք սրտի, որովհետև, գիտեք, դժբախտաբար նա ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,- նշեց վարչապետը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ  ինքը կզրուցի տիկնոջ հետ:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում է հուլիսի 8-ից: Նրա՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…