Հետիոտները ևս կտուգանվեն՝ ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջների տարբեր խախտումների համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 131-րդ հոդվածը սահմանում է հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը: Այսպիսով.

1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:

7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

 

iravaban.net

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…