Ապօրինի օտարված անտառները համայնքին վերադարձնելու նպատակով Հրազդան համայնքը դիմել է դատարան. hetq

antarenr

Կոտայքի մարզի Հրազդան համայնքը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ապօրինի վաճառված անտառները համայնքին վերադարձնելու նպատակով։ Ապօրինի աճուրդները տեղի էին ունեցել 2007-2009 թ.-ին, որի վերաբերյալ «Հետք»-ը՝ 

«Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հետաքննություն էր հրապարակել։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2020 թ.-ի օգոստոսի 27-ին Հրազդանի համայնքապետարանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Պատասխանողները 10-ն են։ Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանին։

Դատական գործով պատասխանողներն են՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Դանիելյանը, Չարենցավանի բնակիչ Աշոտ Խաչատրյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Իշխան Վարդանյանը, Կոտայի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավոր՝ Չարենցավանի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը և քաղաքացիներ Սամվել Գրիգորյանն ու Անահիտ Առաքելյանը։

Հրազդան համայնքում կազմակերպված ապօրինի աճուրդների հետևանքով այս անձինք դարձել են անտառների սեփականտերեր, հետագայում նրանց մի մասը գույքն օտարել էր այլ անձանց և կազմակերպությունների։ Օրինակ՝ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի 4 հեկտար անտառային հողակտորներն այսօր գրանցված են «Ուիլիամս ինկորպորացիա» ՍՊԸ-ի անունով: ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը Նիկիտա Աբրահամյանն է: Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը։ Հողերը աճուրդում ձեռք են բերել պատասխանողներ Անահիտ Առաքելյանն ու Սամվել Գևորգյանը, հետագայում օտարել նշված ՍՊԸ-ին։ Նույն տարածքում գտնվող մեկ այլ անտառային հող էլ՝ 4.8 հա մակերեսով, ապօրինի աճուրդում գնել է Չարենցավան համայնքի բնակիչ Աշոտ Խաչատրյանը, որը հետագայում հողն օտարել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Գրիգոր Գևորգյանին։ Չարենցավանի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանի գնած անտառային հողն էլ  հետագայում օտարվել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին։ 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…