Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին

suka

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին։

Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում։

Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․ «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Յեմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրները աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։

Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ ելույթում էր՝ հետևյալ դիտարկումներով․

«Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…