Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. մի քանի ժամ է, հրշեջները Պտղունք գյուղում պայքարում են 13 տներում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ժամանել են ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Mec hrdeh

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 10 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները պայքարում են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակելի տներում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը: Ժամանել է նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներին օգնության ձեռք են մեկնել Պտղունք գյուղի բնակիչները, այնուհետև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները: Դեռ այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, մի քանի հրշեջներ էլ տեղում կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու ուղղությամբ: Արմավիրի մարզպետի կարգարդրությամբ օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո, սակայն մեծ թվով բնակիչներ հայտնվել են բաց երկնքի տակ և կրել են նյութական մեծ վնաս: Տեղում հրշեջների աշխատանքը չխոչընդոտելու նպատակով ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ճանապարհային ոստիկանները երբեմն էլ ուղեկցում են հրշեջներին և ջրատարներին, որպեսզի ժամանակին կարողանան հերթական անգամ մեքենաները լցնեն ջրով և ժամանեն հրդեհի վայր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Հարություն Համբարյանի 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…