Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. կլինեն միայն տույժեր. ՍԱՏՄ

vsas

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են:Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Երեկ խախտում հայտնաբերվել է միայն «Օդալեն» ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, իսկ ախտահանման գրանցամատյան ընդհանրապես չի եղել, նաև՝ ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ: Կազմվել է արձանագրություն:

Ի դեպ, այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան: Այսուհետ սանիտարահիգիենիկ պահանջների խախտման դեպքում կգործի վարչական պատասխանատվություն՝ համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…